Մի քանի տարի ուժայիններում աշխատելուց հետո՝ 28 տարեկանում, ՊՎԾ պետի տեղակալն ունի 32 միլիոն դրամ, 48 հազար դոլար ու տուն-տեղ


13:33 , 26 ապրիլ, 2019

Եթե ուզում եք ունենալ 32 միլիոն դրամ, 48 հազար դոլար, երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացված անշարժ գույք և ավտոտնակ, ապա աշխատեք ուժային կառույցներում հատկապես, մեր ՊՎԾ պետի տեղակալի պես։ Մի քանի տարի ուժայիններում աշխատելուց հետո՝ 28 տարեկանում, դուք կունենաք 32 միլիոնը, 48 հազար դոլարն ու տուն-տեղը։ Իսկ եթե էդ ընթացքում ամուսնանաք, ապա ձեր ունեցվածքը կկրկնապատկվի։

Այ սենց ուժեղ «փերսընլ սյուփըր քեյզեր» ունենք, թե ոնց կարելի ա 28 տարեկանում գրասենյակներում աշխատելով դառնալ միլիոնատեր, իսկ մենք դրել, դրսի միլիոնատերերի քեյզերն ենք ուսումնասիրում, ովքեր անքուն գիշերներ անցկացնելով, դժվարություններով, տառապանքներով են բիզնեսներ հիմնել, որ հարստանան։ Բա հավես կա՞։