Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձվի սպիտակուց - 8 հատ
- շաքարավազ - 180 գ
- սև շոկոլադ - 100 գ
- ալյուր - 60 գ
- Կրեմի համար՝
- շաքարավազ - 100 գ
- փխրեցուցիչ - 30 գ
- ձվի դեղնուց - 2 հատ
- կաթ - 375 մլ
- կարագ - 250 գ
- վանիլին - 2 գ
- Ինչպես նաև՝
- ելակի ջեմ - 2 ճ/գ
- կակաո - 1 թ/գ
- շաքարի փոշի - 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և թողնում՝ հովանա:Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ խառնում ենք շաքարավազը, փխրեցուցիչն ու վանիլինը: Ավելացնում ենք ձվի դեղնուցները, մի քանի գդալ կաթ և խառնում ենք:
Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք կաթն ու մնացած շաքարավազը և մարմանդ կրակին հալեցնում: Կամաց-կամաց ավելացնում ենք փխրեցուցիչով զանգվածը և լավ խառնում:
Կրեմը վերցնում ենք կրակից և ծածկում պոլիէթիլենային թաղանթով:
Պատրաստում ենք բիսկվիթը: Սպիտակուցները լավ հարում ենք, ավելացնում շաքարավազն ու շոկոլադը և թիակով լավ խառնում ենք: Խմոը խոհարարական պարկի օգնությամբ լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ:
Թխում ենք նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
Թողնում ենք՝ 10 րոպե հովանա:
Յուղաթղթով ռուլետանման փաթաթում ենք:
Կարագը լավ հարում ենք և լցնում կրեմի մեջ:
Փաթաթած բիսկվիթը բացում ենք, վրան ջեմ և կրեմ քսում:
Ռուլետը փաթաթում ենք և տեղափոխում սառնարան: Մի քանի ժամ անց հանում ենք և կակաո ցանում:
Մատուցելուց առաջ շաքարի փոշի ենք ցանում:
Վայելում ենք:
Շատ համեղ ռուլետ ստացվեց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել