Կամավորական ինստիտուտի ներդրման մասին
Միշտ մտածել եմ, որ Հայաստանում կամավորական ինստիտուտի ներդրումը հեղափոխական, բեկումնային մի բան կարող ա դառնալ` իր բոլոր դրական հետևանքներով։ Հասկանալի ա, որ կառաջանա կամավորական գործ անելու մոտիվացիա, բայց դրա լուծումն էլ կարելի ա գտնել։ Օրինակ՝ կարելի ա սահմանել կամավորական գործի ստաժ կամ բալային համակարգ, որը ֆինանսական հստակ արտոնություններ կտա քաղաքացուն կրթության, առողջապահության, հանգստի կազմակերպման համար։ Ցանկը կարելի ա շարունակել։ Սա շահավետ կլինի հատկապես երիտասարդության համար։
Ինչի հիշեցի կամավորական ինստիտուտի մասին։ Իրավական հիմքով կանոնակարգված` կամավորական գործեր կարելի ա կազմակերպել նաև տոն օրերին, հիշատակման օրերին՝ նույնպես։ Միգուցե ասածս շատ պրագմատիկ թվա և սխալ ընկալվի, բայց շատ երիտասարդների համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն, որը որոշ դեպքերում, դժբախտաբար, կատարվում է ուրախ-զվարթ և սննդային պաշարով, զոհերի հիշատակը կարելի է հարգել այլ հանրանպաստ գործերով․ ցանկը բազմազան է։
Հայաստանում իրավական տեսանկյունից կանոնակարգվող, հստակ արտոնություններ ենթադրող կամավորական ինստիտուտի ներդրումն անհրաժեշտություն է։