Վրաստանի նախկին ղեկավար և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ բացասական պատասխան էր սպասում Պետական սահմանապահ ծառայությունից՝ նրա Ուկրաինա վերադարձի հնարավորության մասին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

Նա ընդգծել է, որ «այլ պատասխան» չէր ակնկալում, քանի դեռ երկրի նախագահը Պետրո Պորոշենկոն է:

«Ոչինչ, այդքան ամիսներ սպասելուց հետո մի փոքր էլ կհամբերեմ», – եզրափակել է Սահակաշվիլին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պետական սահմանապահ ծառայությունը մերժել է Սահակաշվիլիին՝ Ուկրաինա մուտքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել