Տեսակետ են սկսել շրջանառել, ըստ որի՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը ավտոմատ կնշանակի, որ պատերազմի արդյունքում հանրապետությանը միացված շրջաններն անհապաղ հանձնվելու են Ադրբեջանին, իսկ անկախ կարգավիճակն արցախահայերին կտրվի ԼՂԻՄ սահմաններում: Ստիպված եմ ևս մեկ անգամ կրկնել՝ խնդրի խաղաղ կարգավորման այլ բանաձև կա մշակված, որն Արցախի ներկայիս տարածքը պահպանելու համար անհրաժեշտ իրավական ու քաղաքական նախադրյալները պարունակում է: Այնպես որ, Արցախի անկախության միջազգային ճանաչումը պետք չէ կապել տարածքային կորուստների պարտադիր լինելու խնդրի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: