Մեծ Բրիտանիայում խորհրդարանի համայնքների պալատը հավանություն է տվել երկրի վարչապետ Թերեզա Մեյի Brexit-ի հետաձգման ծրագրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես նշվել է, ԵՄ-ից դուրս գալու ժամկետը ապրիլի 12-ից տեղափոխվել է 2019-ի հունիսի 30-ը:

Հստակեցվում է, որ այս որոշմանը կողմ է եղել 420 պատգամավոր, դեմ՝ 110-ը:

Մինչ այդ, Մեյը խնդրել է ԵՄ-ին Brexit-ը հետաձգել մինչև հունիսի 30-ը, իսկ ԵՄ-ն առաջարկել է հետաձգել մինչև 2020թ.-ի ավարտը: Չորեքշաբթի, ապրիլի 10-ին, Եվրախորհրդի նիստում որոշում կկայացվի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեյը մտադիր է համոզել Ֆրանսիային և Գերմանիային աջակցել Brexit-ի հետաձգման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել