Twitter սոցցանցի ղեկավար Ջեք Դորսին որպես 2018-ին աշխատավարձ 1․4 դոլար է ստացել, գրում է Bloomberg-ը։

Գործակալությունում հիշեցրել են, որ 2015-ին, 2016-ին և 2017-ին նա հրաժարվել է աշխատավարձից՝ այն բացատրելով ընկերության «երկարաժամկետ պոտենցիալի» նկատմամբ «հավատով»։

Դորսիի տարեկան աշխատավարձը 140 ցենտ է կազմել։ Նշանների հենց այդ սահմանաչափով է սոցցանցը գործել 2006-ից ի վեր։ 2017-ին հրապարակումների երկարության սահմանաչափը 280 նիշի է հասցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել