Այսօր կպատմենք, թե ինչպես է պետք պատրաստել Զատիկի կուլիչները խտացրած կաթով։ Արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները։

Անհրաժեշտ բաղադրիչներ թթխմորի համար

  • Ալյուր – 40 գ
  • Կաթ – 125 մլ
  • Խտացրած կաթ – 100 մլ
  • Խմորիչ – 8 գ
  • Խմորի բաղադրիչները
  • Ալյուր – 3 բաժակ
  • Ձու – 3 հատ
  • Կարագ – 80 գ
  • Խտացրած կաթ – 150 գ
  • Վանիլային շաքար – 10 գ
  • Ցուկատներ – 140 գ
  • Աղ – 0,5 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ լավ խառնեք գոլ կաթն ու խմորիչը։

2. Խառնուրդին ավելացրեք խտացրած կաթը և մաղեք ալյուրը։ Լավ խառնեք ձեռքի հարիչով։ Թասը ծածկեք սրբիչով և կես ժամ թողեք տաք տեղում։

3. Խմորը պատրաստելու համար հարմարավետ տարայի մեջ հարեք ձվերը, ավելացրեք կարագը և խտացրած կաթը։ Լավ խառնեք մինչև համասեռ դառնալը։

4. Խմորի մեջ լցրեք խմորիչով զանգվածը և խառնեք։ Ավելացրեք վանիլային շաքարը, աղը։ Խմորը խառնելով մաղեք ալյուրը։

5. Խմորին ավելացրեք զուկատները և լավ խառնեք։

6. Սեղանին ալյուր ցանեք, խմորը դրեք վրան և լավ հունցեք։ Խմորը պետք է փափուկ և էլաստիկ ստացվի։ Խմորը հետ դրեք թասի մեջ և թողեք 60 րոպե։

7. Խմորը հասունանալուց հետո այն երեք մասի բաժանեք։ Վերցրեք կուլիչների համար նախատեսված թղթից ձևամանները և խմորը դրեք մեջն այնպես, որ կեսից մի քիչ ավել լինի։ Ամանները ծածկեք սրբիչով և այդպես ևս թողեք մեկ ժամ։

8. Խմորը դրեք նախօորք 180 աստիճան տաքացված ջեռոցը և մեկ ժամ թխեք։

9. Ձևավորման համար ձվի սպիտակուցը խառնեք շաքարի փոշիով և լավ հարեք էլեկտրական հարիչով։ Պատրաստի ջնարակը լցրեք կուլիչների վրա և զարդարեք մանր գունավոր կոնֆետներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել