Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 250գր
- բուսայուղ - 250մլ
- կեֆիր - 250մլ (կամ թթվասեր)
- սննդի գունանյութ - 1/2-2թ/գդ (ստիպված եք ավելացնել ինտուիտիվ՝ կախված գունանյութի խտությունից)
- կակաո - 1ճ/գդ
- սոդա - 3/4 թ/գդ
- աղ - 1/4 թ/գդ
- վանիլին - 1թ/գդ
- ալյուր - 400գր
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 400գր
- կարագ - 150գր
- շաքարի փոշի - 400գր
- վանիլին - 1թ/գդ
- Բիկսվիթի ներծծման համար՝
- օշարակ բալի - 100մլ (կամ բալի լիկյոր)
Պատրաստման եղանակ
Պատրաստում ենք բիսկվիթը: Դրա համար հարում ենք ձուն շաքարավազի հետ մինչև զանգվածի սպիտակելը և ծավալով ավելանալը, ապա ավելացնում վանիլինը, բուսայուղը և կեֆիրը: Շարունակում ենք հարել մինչև միատարր զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք գունանյութը, կրկին հարում:
Խառնում ենք ալյուրը, սոդան, աղը և կակաոն, ապա անցկացնում մաղով: Մաս առ մաս ավելացնում ենք կարմիր զանգվածի վրա և գդալով զգույշ խառնում: Պետք է ստացվի միատարր նուրբ և թեթև խմոր:
Խմորը բաժանում ենք 2 մասի: Առաջին մասը լցնում ենք 21-23 սմ տրամագծով ձևամանի մեջ, որը նախապես պատում ենք բուսայուղով և հատակին փռում պերգամենտային թուղթ:
Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան և թխում բիսկվիթը 30-35 րոպե: Նույն կերպ թխում ենք երկրորդ բիսկվիթը:
Պատրաստում ենք կրեմը: Դրա համար քիչ արագությամբ հարում ենք մասկարպոնեն փափկած կարագի հետ, ապա մաս առ մաս ավելացնում շաքարի փոշին, վանիլինը: Շարունակում ենք հարել մինչև միատարր զանգվածի առաջացումը:
Արդեն սառչած բիսկվիթի շերտերի կողքի չորացած հատվածները կտրում ենք և վերածում փշրանքի:
Բիսկվիթի ամբողջական շերտերը ներծծում ենք բալի օշարակով կամ լիկյորով:
Բիսկվիթի առաջին շերտի վրա քսում ենք կրեմի կեսը, ապա դնում երկրորդ շերտը: Կրեմի մնացած մասով պատում ենք տորթի վրայի մակերեսը և կողքերը:
Տորթի կողքի հատվածները պատում ենք բիսվիթի փշրանքով, իսկ տորթի վրա ցանկության դեպքում շաղ ենք տալիս քերիչով անցկացրած կաթնային շոկոլադ:
Տեղափոխում ենք տորթը սառնարան 3 ժամով, ապա համտեսում:

Այսպիսով, համոզվեցինք, որ ամերիկյան խոհանոցի ամենահայտնի թխվածքներից մեկը՝ “Red Velvet” կամ “Կարմիր Թավիշ” տորթն իրականում բավականին հեշտ է պատրաստվում: Իսկ իր անսպասելի և տպավորիչ գույնի շնորհիվ այն կարող է գեղեցիկ անակնկալ հանդիսանալ նաև Սուրբ Վալենտինի տոնի առթիվ:
Հուսով ենք, ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը:
Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-red-velvet/?fbclid=IwAR1-OqGENWaiv7E2O3dMONVyqs1CksRca8F1Cp7KRU_Z843OE90xa_rguoM
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել