Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ ապրիլի 2-ին այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ անձնվիրաբար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ:

Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ծաղիկներ են խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորահրամանատար, պետական գործիչ Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: Ծաղկեպասակ է դրվել նաև Անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել