ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՄ

Փորձում եմ հասկանալ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերի տրամաբանությունը՝ սկսած կառավարության վերակազմավորումից ու կրճատումներից մինչեւ Արամ Սիմոնյանին ու Կոնստանտին Օրբելյանին գործից հանելու մարմաջը։ Չի ստացվում դրանք մեկ քաղաքականության մեջ միավորելու փորձերս։ Վարկածները շատ են․

- կեղծ օրակարգով ուշադրություն է շեղում ղարաբաղյան բանակցություններից,
- կեղծ օրակարգով ուշադրություն է շեղում տնտեսական ու սոցիալական խնդիրներից,
- ուզում է գոնե ինչ-որ գործողություններ անել,
- ուզում է կառավարչի եւ քաղաքական որոշումներ ընդունողի տպավորություն թողնել,
- փորձում է բոլորին ապացուցել, որ ինքն ունակ է կոշտ քայլերի,
- փորձում է գործի տեղավորել իր թիմակիցներին,
- exit strategy է փորձարկում։

Սրանցից բոլորն են ունեն ներքին տրամաբանության դեֆիցիտ, եւ ինձ չեն բավարարում որպես բացատրություն։
Կա՞ն այլ վարկածներ, կամ սրանց համար կա՞ն անհրաժեշտ, ավելի հզոր հիմնավորումներ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել