Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին իր հեռախոսը պատել է մաքուր ոսկով։

Ավելին՝ նա նոր, 1300 եվրո արժողությամբ iPhone XS Max-ի ետևի հատվածը զարդարել է իր 10 համարով, «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նշաններով, ինչպես նաև իր կնոջ՝ Անտոնելլիի և երեխաների՝ Տիագոյի, Չիրոյի և Մատեոյի անուններով։

Լիոնել Մեսին ակումբի պատմության լավագույն հարձակվողն է։ 674 խաղի ընթացքում նա խփել է 591 գոլ։ Նախորդ տարվա նոյեմբերին նա պատմության ընթացքում միևնույն ակումբի կազմում խփած գոլերի քանակով բարձրացավ երկրորդ հորիզոնական (զիջելով միայն բրազիլացի Պելեին)։ Արգենտինացին 5 անգամ «Ոսկե գնդակ»-ի հաղթող է դարձել։ «Բարսելոնայի» հետ միասին նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ Իսպանիայի գավաթակիր և 4 անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել