Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 500 գ
- շաքարավազ - 250 գ
- ձու - 3 հատ
- կակաո - 40 գ
- վանիլին - 1պտղունց
- կարագ - 250 գ
- ջուր - 150 մլ
- սուրճ լուծվող - 2 ճ/գ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սև - 150-200 գ
Պատրաստման եղանակը
2 ճ/գ շաքարավազն ու սուրճը լցնում ենք եռացրած ջրի մեջ և անընդհատ խառնելով լուծում:
Պատրաստում ենք կրեմը: Ձվերը լավ հարում ենք, ավելացնում շաքարավազը, վանիլինն ու կակաոն և խառնում ենք: Այնուհետև գոլորշու վրա հալեցնում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված: Երբ կրեմը հովանա, ավելացնում ենք կարագը և խառնում:
Թխվածքաբլիթները թաթախում ենք սուրճի մեջ և շարում պոլիէթիլենային թաղանթով պատված ձևամանի մեջ:
Վրան լցնում ենք կրեմն ու տարածում:
Կրկին շարում ենք սուրճի մեջ թաթախված թխվածքաբլիթները:
Գործողությունները կրկնում ենք այնքան, մինչև բաղադրիչները վերջանան: Տորթը 12 ժամով տեղափոխում ենք սառնարան:
Այնուհետև զգուշությամբ շրջում ենք, վրան հալեցրած շոկոլադ լցնում և 1-2 ժամով տեղափոխում սառնարան:
Ահա և վերջ:

Համեղ ու ոչ ստանդարտ տորթ է ստացվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել