Երկար սպասված լուր

Այսօր ավարտվեց ԻՊ կոչված չարքիք դեմ պայքարը ԻՊ-ի լիակատար ոչնչացմամբ: Քրդերի ղեկավարած «Սիրիայի ժողովրդական ուժեր» ռազմական միավորումը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ. «SDF-ը հայտարարում է այսպես կոչված Իսլամական պետություն խալիֆայության դեմ պատերազմի ավարտի մասին: Այսօր մենք մեր «Ջազզերա փոոթորիկ» անունը կրող ռազմական գործղությամբ ԻՊ-ից վերջնականապես ազատագրեցինք վերջին սիրիական բնակավայրը: Այսպիսով՝ մարտի 23-ը մեր պատմության մեջ մնալու է հաղթանակի օր: Այս հաղթանակը մենք նվիրում ենք ողջ աշխարհին: Շնորհակալություն ենք հայտնում քուրդ, արաբ, ասորի և Սիրիայում բնակվող մնացած բոլոր ժողովուրդներին, ովքեր հավատացին ու պայքարեցին ԻՊ ահաբեկչական կառույցի դեմ»։

Նշվում է, որ պատերազմի ողջ ընթացքում SDF-ը կորցրել է 8000 քուրդ, արաբ և քրիստոնյա զինվոր: Փեշմերգան կորցրել է ավելի քան 1800 զինվոր, Իրաքի բանակը տվյալներ չի հրապարակել: 

SDF-ի դեղին դրոշները ծածանվում են ազատագրված բնակավայրերում, իսկ այսօր վերջնականապես ազատագրված բնակվայրում տեղի է ունեցել ճեպազրույց, որի ժամանակ էլ հայտնվել է հաղթանակի և պատերազմի ավարտի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել