Բաղադրիչներ
- Եփովի կրեմի համար՝
- կաթ - 500 մլ
- վանիլին - 0.5 թ/գ
- շաքարավազ - 150 գ
- ձվի դեղնուց - 6 հատ
- ալյուր - 50 գ
- Ինչպես նաև՝
- բիսկվիթ - 3 հատ
- շոկոլադ սև - 100 գ
- սուրճ էսպրեսո - 100 մլ
- ռոմ - 50 մլ
- լիկյոր մրգային - 100 մլ (ազնվամորի)
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթից 0.5 բաժակ առանձնացնում ենք, մնացածը լցնում կաթսայի մեջ, ավելացնում վանիլինը և դնում թույլ կրակին: Հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո կրակից վերցնում ենք և մի կողմ դնում:
Այդ ընթացքում շաքարավազը դեղնուցների հետ խառնիչով տրորում ենք:
Ավելացնում ենք ալյուրն ու, անընդհատ խառնելով, բարակ շիթով լցնում առանձնացրած 0.5 բաժակ կաթը և խառնում, որպեսզի համասեռ զանգված ստանանք:
Վանիլինով կաթից մի քիչ լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ, խառնում ենք, այնուհետև այդ զանգվածը լցնում կաթով կաթսայի մեջ և դնում թույլ կրակին:
Կրակի վրա դնելուց հետո պետք է զանգվածը մոտ 12-15 րոպե անընդհատ խառնել, որպեսզի չվառվի կամ չկտրվի (պետք է թթվասերի թանձրության կրեմ ստանանք):
Պատրաստի կրեմը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ, ծածկում սննդային թաղանթով և թողնում ենք՝ սառչի:
Այդ ընթացքում թունդ սուրճ էսպրեսո ենք եփում, լցնում խորը ամանի մեջ, ավելացնում ռոմը և թողնում ենք՝ սառչի:
Շոկոլադը կտրատում ենք, վրան մի քիչ կաթ կամ ջուր ավելացնում և գոլորշու վրա հալեցնում:
Կրեմը 2 մասի ենք կիսում և մի մասի մեջ շոկոլադ ավելացնում:
Պատրաստում ենք բիսկվիթը (ցանկալի է, որ այն բարձր չլինի):
Բիսկվիթից բաժակի չափով շրջաններ ենք կտրում:
Շրջանները դնում ենք բաժակների մեջ և թեյի գալով շերտերը փափկեցնում ազնվամորու լիկյորով (եթե երեխաներին ենք հյուրասիրելու, ապա լիկյորը պետք է բացենք ջրով):
Բիսկվիթի վրա թեյի գդալով շոկոլադե կրեմ ենք լցնում և ծածկում երկրորդ բիսկվիթով, որը թեթևակի սեղմում ենք, այնուհետև այդ շերտը փափկեցնում սուրճով և ռոմով (երեխաների համար պատրաստելիս, կարող ենք կակաոյով և կաթով փափկեցնել): Շերտի վրա լցնում ենք սպիտակ կրեմը:
Եվ այդպես մինչև վերջ շարում ենք: Կրեմի վերջին շերտը կարող ենք լցնել հրուշակեղենային պարկով և զարդարել շոկոլադե քերուկով:
Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը (ցանկալի է գիշերը սառնարանում թողնել, որպեսզի ավելի համեղ լինի):

Այսպիսով, ինչպես հասկացաք, այսպիսի դեսերտ կարելի է մատուցել նաև երեխաներին՝ թեթևակի փոփոխած բաղադրատոմսով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել