Թուրք-իսրայելական հարաբերություններում հերթական լարվածությունն է նկատվում: Երկրների ղեկավարները սկսել են «բառային փոխհրաձգությունը»: Ինչո՞ւ բառային: Քանի որ տարիների փորձը ցույց է տալիս, որ, երկկողմ հռետորաբանությունից բացի, ավելի խորքային գործողություններ տեղի չեն ունենում: Դե հասկանալի է, որ նրանք հազար թելերով կապված են, և ոչ մեկին էլ ձեռնտու չէ «կորցնել» մյուսին: Սակայն արդեն ընդունված պրակտիկա է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիայի, այսպես կոչված, «կոշտ» արձագանքը, որով նա իր հավատարմությունն է հայտնում մուսուլմանական աշխարհին: Ու, ինչպես գրեթե միշտ, թուրք-իսրայելական սրացումներն ուղեկցվում են Հայոց ցեղասպանության շահարկմամբ, որը չնայած մեր տեսանկյունից ընկալելի ու ընդունելի չէ, սակայն Թուրքիայից զիջումներ կորզելու տեսանկյունից Իսրայելի համար աշխատող գործիք է:

Նեթանյահուի որդու թվիթերյան գրառումն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել