Մի քանի հարց ա հետաքրքրում.
1) Արդյո՞ք կարծում եք, որ միայն որդուն տեսնելու համար նիստը կտեղափոխվեր Արցախ և որ դա զինվորին տեսնելու ամենահարմար տարբերակն ա,
2) Հնարավոր չե՞ք համարում, որ անվտանգության խորհրդի նիստն Արցախ տեղափոխելը շատ ուղիղ կապ ունի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության հետ և մերոնք Արցախից են պատասխանելու էդ հայտարարությանը։ Հիշեցնեմ, որ պաշտոնական հայտարարություն չի եղել ո՛չ Երևանի, ո՛չ Ստեփանակերտի կողմից։ Լավ, Երևանից, ասենք, հույս չունեք, բայց կհիշե՞ք էս կարգի մի դեպք, երբ Ստեփանակերտը չի արձագանքել։ Բան չի՞ հուշում սա։ Կամ Ադրբեջանի զորավարժությունները պակա՞ս պատճառ կամ առիթ են, որ ՀՀ անվտանգության խորհրդի նիստը ցուցադրաբար Արցախում անցկացվի։ Վա՞տ մեսսիջ ա։
Հ.Գ. Ես նորմալ չեմ համարում, օրինակ, Աննա Հակոբյանի ու Մարիամ Փաշինյանի Բրյուսել գնալը, ավելի ճիշտ՝ գնալու ձևն ու մահանաները, բայց վարչապետի ընտանիքի Արցախ մեկնելը շատ բնական եմ համարում, հատկապես՝ տղայի ծննդյան օրը։ Չեմ կարծում՝ ճիշտ ա պնդելը, թե անվտանգության խորհրդի նիստը տեղափոխվել ա տղայի ծննդյան օրվա կապակցությամբ՝ որևէ լուրջ հիմնավորում չունենալով կամ չբերելով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/areg.sardaryan.3/posts/1601222586688722
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել