Ուշի-ուշով հետևում էի Ազգային ժողովում տեղի ունեցող թոհուբոհին, մասնավորապես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի բենեֆիսին: Այնպիսի տպավորություն էր, կարծես վերջինս իր իսկ կողմից արված անիմաստ ամպագոռգոռ հայտարարությունների զոհն էր դարձել: Այն հանգամանքը, որ մեր երկրում սխալ համակարգ է ձևավորված, պետական մարմինները, պաշտոնատար անձինք ոչ պատշաճ կերպով են իրականացնում իրենց գործառույթները, կոռուպցիոն ռիսկերը «վխտում են» ամենուր, այդ ամենը ոչ մի կասկած չի հարուցում, դա թողնենք մի կողմ: Ուղղակի շատ զվարճալի և միևնույն ժամանակ մեղմ ասած ոչ հաճելի էր դիտել այսօրվա շոուն, որի գլխավոր հերոսը Վերահսկիչ պալատի նախագահն էր: Մեկը լինի ձեզ վերահսկի, հարգարժան պարոն Զաքարյան: Պարզապես ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ համար համար էր այս ներկայացումը, ո՞րն էր ներկայացման մոտիվացիան և բուն նպատակը: Տարբերակները մի քանիսն են.
ա) Վերահսկիչ պալատը բաղկացած է բառիս բուն իմաստով անգրագետ, անկիրթ, իրենց գործառույթների էությունը չընկալող այսպես ասած «մասնագետներից», որոնք վերը նշված բնութագիրների պատճառով օբյեկտիվորեն անկարող են պատշաճ կերպով իրականացնել իրենց լիազորությունները:
բ) Վերահսկիչ պալատը իրեն «շլանգի» տեղ է դնում, և այդ գործելաոճով ցանկանում են թոզ փչել երկրի նախագահի, հանրության և այլոց աչքերին, թե իբր իրենք ջանասիրաբար աշխատում են (առանց հասկանալու, որ այդպիսով հայտնվում են առնվազն ծիծաղելի վիճակում):
գ) Վերահսկիչ պալատը պարզապես «обижник» է, աշխարհից դառնացած, քանի որ չի կարողացել որոշ տեղերից «չանթել» իր փափագած այսպես ասած «փայը»:
Մի խոսքով........

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել