Փոքրիկ դրվագ Բրյուսելում կայացած Փաշինյան-Յունկեր բանակցություններին հաջորդած Փաշինյան-Յոհաննես Հան հարցուպատասխանից.

ՀՀ վարչապետ. «… Հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»:

Հան. «… Կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք»:

Ի՞նչ է ստացվում.

1. Իրոք չենք հասկանո՞ւմ նոր ձևաչափ ստեղծելու և եղած ձևաչափը լիարժեք դարձնելու տարբերությունը:
2. Իսկ հնարավո՞ր է տարբերակ՝ հասկանում ենք տարբերությունը, բայց անգլերեն արտահայտվելիս կորցնում ենք իմաստը: Էս դեպքում հարց՝ ինչո՞ւ անգլերեն:
3. Հանի պատասխանից ստացվում էր, որ ինքը չհասկացա՞վ միտքը (իհարկե, հարց է՝ հատկապես ո՞ր միտքը), դե՞մ էր մտքին, թե՞ դեմ էր այդ թվացյալ նոր իդեայի այս ձևաչափով հանրայնացմանը: Իսկ միգուցե ակնկալում էր, որ մինչև հանրայնացումը պիտի կոնսուլտացիանե՞ր արվեին, եթե, իհարկե, չեն արվել:

ՀԳ. Իսկ տպավորություն էր, որ «խոսելու եմ նրանց անունից, ով ինձ մանդատ տվել է խոսելու, իսկ ով չի տվել, չեմ խոսի» բանաձևը (նույն ինքը՝ «չենք կարող բանակցել Ղարաբաղի անունից» բանաձևը) ամենաընկալելին պիտի լիներ հենց եվրոպական կողմի համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել