
Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Թուրքմենստանը կստեղծեն Կասպից ծով-Սև ծով միջանցքը:
Այսօր Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բուխարեստում: Քառակողմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Կասպից ծով-Սև ծով տրանսպորտային միջանցքի ապագան: Հանդիպման ընթացքում ընդունվելու է համատեղ հուշագիր:
Ադրբեջան-Վրաստան էներգետիկ-տրանսպորտային միջանցքի մաս են փորձում կազմել Ռումինիան` որպես ԵՄ-ի սևծովյան դարպաս, մյուս կողմից՝ Թուրքմենստանը փորձում է վերածվել Արևելք-Արևմուտք ճանապարհին կարևոր միջանցքի ու լոգիստիկ հանգույցի:
Թուրքմենստանն ունի նավթագազային հզոր ռեսուրսներ և ցանկանում է դրանք արտահանել դեպի Արևմուտք ադրբեջանական նավթագազային լոգիտիկան օգտագործելու միջոցով: Ադրբեջանը վերածվելու է թուրքմենական ապրանքների համար կամուրջի դեպի Արևմուտք, այս պարագայում՝ սևծովյան տարածաշրջան, Վրաստանի նավահանգիստներով դեպի Ռումինիա:
Ռումինիայի համար կարևոր է դուրս գալ կասպյան նավթագազային ռեսուրսներով հարուստ տարածաշրջան Վրաստան-Ադրբեջան լոգիստիկ հնարավորությունների շնորհիվ: Այս պարագայում Ադրբեջանը նավթ ու գազ արտահանող երկրից վերածվում է տարանցիկ երկրի՝ Արևելք-Արևմուտք միջանցքի շրջանակներում: