Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 120 գ
- ալյուր - 120 գ
- խնձորի ջեմ - 300 գ
- գետնանուշ - 150 գ
Պատրաստման եղանակ
Ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից:
Սպիտակուցները 20 գ շաքարավազի հետ հարում ենք, մինչև պինդ փրփուր ստանանք:

Դեղնուցները մնացած շաքարավազի հետ մեկ այլ ամանի մեջ ենք լցնում և հարում, այնուհետև լցնում սպիտակուցների մեջ:

Զգուշորեն խառնում ենք:

Ալյուրը մաղում ենք, լցնում ձվով զանգվածի մեջ և զգուշորեն խառնում:

Խմորը լցնում ենք յուղաթղթի վրա և 1 սմ հաստությամբ ուղղանկյան տեսք տալիս: Թխում ենք 20 րոպե նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստի բիսկվիթը հանում ենք ջեռոցից և հենց յուղաթղթով դնում խոնավ սրբիչի վրա, որը կրկին ծածկում ենք յուղաթղթով և վրան կրկին խոնավ սրբիչ դնում: Ստացվում է, որ բիսկվիթը գտնվում է 2 կողմից ծածկված յուղաթղթերի արանքում: Թողնում ենք՝ այդպես սառչի, այնուհետև յուղաթուղթը հեշտությամբ հանում ենք:

Քանի դեռ բիսկվիթը սառչում է, ջեռոցում բովում ենք գետնանուշը, թողնում, որ սառչի և խոշոր կտրատում ենք:

Սառած բիսկվիթն առանձնացնում ենք թղթից և վրան խնձորի ջեմ քսում:

Այնուհետև վրան տարածում ենք բոված գետնանուշը:

Այժմ յուղաթղթի օգնությամբ կիպ ռուլետանման փաթաթում ենք և 2 ժամով տեղափոխում սառնարան:

Պատրաստ է:

Պատրաստեցինք շատ համեղ ռուլետ՝ ջեմով և գետնանուշով, որտեղ վերջինս, ըստ ցանկության, կարող ենք ընկույզով փոխարինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել