Մեր սիրելի «Մրջնաբույնի» բաղադրատոմս ենք առաջարկում, սակայն այս անգամ ոչ թե ավանդական ձևով՝ չորաբլիթով։

Այս տարբերակով տորթը պատրաստելու համար ձեզնից ընդամենը 10 րոպե կպահանջվի։ Փորձեք և հաստատ կհավանեք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Չորաբլիթ – 600 գ
  • Կարագ – 100 գ
  • Եփած խտացրած կաթ – 500 գ
  • Կաթնային շոկոլադ – 30 գ
  • Թթվասեր – 2 ճ/գ
  • Ընկույզ – ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    1. Մանրացրեք չորաբլիթը։ Խորը թասի մեջ լավ հարեք եփած խտացրած կաթը։

    2. Խտացրած կաթը հարելուց հետո ավելացրեք թթվասերը և միասին հարեք մինչև համասեռ զանգված ստանալը։ Ավելացրեք հալեցրած կարագը և լավ հարեք կրեմը։

    3. Մանրացրեք ընկույզը, ավելացրեք կրեմին և խառնեք։ Չորաբլիթի փշուրները կրեմով միացրեք։

    4. Ճաշի գդալով ստացված զանգվածը բլրաձև լցրեք տափակ ափսեի վրա, վրան քերած շոկոլադ լցրեք և մեկ ժամով դրեք սառնարանը։

    5. Երբ տորթը սառչի, կտրատեք այն, ինչ ձևով ցանկանաք և վայելեք սուրճի կամ թեյի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել