Նրբաբլիթներով այս աղանդերը հունգարական ամենահայտնի բաղադրատոմսն է, որի բազմաթիվ տարբերակներ կարելի է համտեսել Բուդապեշտի սրճարաններում: Իսկ մենք առաջարկում ենք պատրաստել ինքնուրույն և համտեսել տանը
Բաղադրիչներ
- Նրբաբլիթի համար`
- ձու - 2 հատ
- կաթ - 200 մլ
- ալյուր - 160 - 200 գ
- Լցոնի համար՝
- ռոմ - 150 գ (կամ կոնյակ)
- չամիչ - 40 գ
- ընկույզ - 180 գ
- կիտրոն - 1 հատ (կեղև, կամ նարնջի)
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 100 գ
- շաքարավազ - 80 գ
- դարչին - մեկ պտղունց
- Շոկոլադե սոուսի համար՝
- կաթ - 250 մլ + մի քանի ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- ձվի դեղնուց - 3 հատ
- շաքարավազ - 100 գ
- վանիլին - 10 գ
- սև շոկոլադ - 100 գ
- կակաո - 50 գ
- Ինչպես նաև`
- կարագ - տապակելու համար
Պատրաստման եղանակը
Չամիչն ու կիտրոնի մանր քերած կեղևը թրջում ենք 150 մլ ռոմի կամ կոնյակի մեջ ու թողնում ողջ գիշեր:
Պատրաստում ենք նրբաբլիթները: Ձուն սառը ձեռքի հարիչով կաթի հետ հարում ենք, քիչ-քիչ ավելացնում ալյուրը՝ լավ խառնելով, որպեսզի ստացվի համասեռ հեղուկ խմոր: Անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք կաթ, մինչև ստացվի ջրիկ թթվասերի խտության խմոր: Տապակում ենք 12 բարակ նրբաբլիթ, յուրաքանչյուրի վրա մի պտղունց շաքարավազ ենք ցանում:

Պատրաստում ենք լցոնը: Սերուցքը հասցնում ենք եռման, մեջն ենք լցնում խոշոր աղացած ընկույզները, շաքարավազը, դարչինը: Չամիչն ու ցիտրուսների քերուկը հանում ենք ռոմից, լցնում սերուցքի մեջ: Ստացվում է խյուսանման զանգված: Եփում ենք մի քանի րոպե, որպեսզի շաքարավազը հալչի: Կրակից վերցնում ենք, ավելացնում ալկոհոլի կեսը (որի մեջ թրջել էինք չամիչն ու ցիտրուսների կեղևը), խառնում ու թողնում՝ հովանա:
Պատրաստում ենք շոկոլադե սոուսը: Սերուցքը մեծ կաթսայի մեջ հարում ենք, մինչև լավ փրփրի, բայց շատ չխտանա: Շոկոլադը հալեցնում ենք գոլորշու վրա կամ մարմանդ կրակին: Դեղնուցները 30 գ շաքարավազի հետ տրորում ենք, ավելացնում կակաոն և նորից տրորում: Այնուհետև ավելացնում ենք հալեցրած տաք շոկոլադը, մի քանի ճաշի գդալ կաթն ու ձեռքի հարիչով հարում այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:
Կաթը 70 գ շաքարավազի ու վանիլինի հետ հասցնում ենք եռման: Կրակից վերցնում ենք ու բարակ շիթով լցնում շոկոլադային զանգվածի մեջ՝ վերջինս անընդհատ խառնելով:

Ստացված զանգվածին քիչ-քիչ ավելացնում ենք հարած սերուցքը: Եվ, վերջապես, մեջը լցնում ենք ալկոհոլի մնացած կեսը: Արդյունքում ստացվում է շատ նուրբ, թեթև ու փքուն շոկոլադային սոուս:
Ամեն մի նրբաբլիթի մեջ դնում ենք լցոնը, խողովակաձև կամ եռանկյունի փաթաթում:
Մատուցելուց առաջ թեթևակի տապակում ենք կարագով, իսկ ափսեի մեջ դնելուց հետո վրան շոկոլադային սոուս լցնում:
Ահա և վերջ:
Ամեն մի նրբաբլիթի մեջ դնում ենք լցոնը, խողովակաձև կամ եռանկյունի փաթաթում:
Մատուցելուց առաջ թեթևակի տապակում ենք կարագով, իսկ ափսեի մեջ դնելուց հետո վրան շոկոլադային սոուս լցնում:
Ահա և վերջ:
Այս շատ համեղ ու օրիգինալ նրբաբլիթներով արժե ուրախացնել հատկապես սպասված ու սիրված հյուրերին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել