2019-ի աշխարհի լավագույն լողափ է ճանաչվել Baia do Sancho-ն, որը գտնվում է բրազիլական ոչ մեծ Ֆերնանդու դե Նորոնիա կղզում: Երկու տարի առաջ այս լողափն արդեն ճանաչվել էր լավագույնը, սակայն 2018-ին առաջնության դափնին զիջել էր:

Ծովափն առանձնանում է դայվինգի համար իդեալական բյուրեղյա մաքուր ջրերով, ինչպես նաև ժայռոտ գագաթներով, որտեղից ծովածոցում լողացող դելֆինների տեսարան է բացվում: Baia do Sancho-ն գլխավորել է «Ճանապարհորդների ընտրություն-2019» վարկանիշը, որը տարեկան կտրվածքով կազմում է ճանապարհորդների կարծիքների վերլուծությամբ զբաղվող TripAdvisor ծառայությունը, հաղորդում է Daily Mail-ը:

Վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Կուբայի ամենահայտնի Varadero լողափը: Այն գտնվում է աղմկոտ հանգստավայրային քաղաքի ծայրամասում: Ծովափի հյուրանոցների մեծ մասը կառուցվել է 1920-ականներին ամերիկացի հայտնիների և գանգստերների կողմից:

Լավագույն լողափերի ցանկում երրորդը Արուբա կղզում գտնվող Eagle Beach-ն է: Վայրի բնության անկյունը ուշագրավ է նրանով, որ այստեղ կարելի է նայել ծովային կրիաներին կամ զբաղվել ջրային տարբեր սպորտաձևերով:

Եվրոպայի ամենագեղեցիկ լողափ է ճանաչվել իսպանական Սան Սեբաստիանի սպիտակ ավազով La Concha լողափը: Մեծ Բրիտանիայում երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել Bournemouth Beach լողափը: Միացյալ Նահանգների առաջին լողափը Ֆլորիդայի Clearwater Beach-ն է, իսկ Manly Beach-ը լավագույնն է Ավստրալիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել