Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Կոտիա քաղաքում փորձել են առեւանգել Բրազիլիայի հավաքականի եւ Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարի ընկերուհի Բրունա Բյանկարդիին եւ նրա նորածին երեխային, հաղորդում է O Globo-ն։
Հանցագործները թալանել են Բյանկարդիի ծնողների տունը, պատանդ են վերցրել նրա մորը, պահանջել են հայտնել դստեր տեղը։
Ավելի ուշ Բյանկարդին Ինստագրամում արած գրառումով հայտնել է ոչ ոք չի տուժել։
Նեյմարի եւ Բյանկարդիի դուստրը ծնվել է հոկտեմբերի 7-ին։ Նեյմարը նաեւ որդի ունի նախկին ընկերուհուց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել