Ալկաշը՝ հարավից

Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով նախօրոք արված իր գրառումը, երբ խոսելով Հայաստան ժամանած զբոսաշրջիկներից՝ գրել էր, թե օգոստոս ամսին Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կազմել է մոտ 262հզ՝ հանգրվանելով 2019-ի ցուցանիշից փոքր-ինչ հարավ՝ Քերոբյան Վահանը հայտարարել է. «Դա հայտնի տերմին է, երբ ասում են ինչ-որ թիվ և մի փոքր քիչ, ավելի ցածր։ Այնպես որ՝ դա գրելիս ես նպատակ եմ ունեցել նաև մարդկանց մի քիչ կրթել, ցույց տալ նոր տերմիններ՝ ֆինանսական հատվածից, որը կարելի է օգտագործել»:

Փաստորեն՝ հայ իրականության մեջ մի նոր «tհink tank» է ի հայտ եկել, խելքով լի մի կաշե տիկ, որի կողմից տարածվող «լուսավորությունից» կարող է նույնիսկ մարդու աչք ծակել: Այսուհետ «հարավ» եզրը, փաստորեն, պետք է ընկալել կամ գործածել իր նոր իմաստով՝ վահանքերոբյանական մեկնաբանությամբ:

Հիմա եթե ուզում ենք ասել, որ ՔՊ-ականների թիմը գլխավորապես դաուններից բաղկացած, ցածր մտավոր ունակություններով աչքի ընկնող ինչ-որ արարածների կույտ է, ինչպե՞ս պետք է ձևակերպենք մեր այդ միտքը, որ Քերոբյան Վահանից հետ չմնանք: Կարո՞ղ ենք, օրինակ, մի բառով ասել՝ ՔՊ-ականների հարավային թիմը կամ հարավային ՔՊ-ականները: Այդ դեպքում, սակայն, նորմալ մարդու մոտ՝ Քերոբյան Վահանի մտքին անհաղորդ, կարող է հարց առաջանալ,թե այդ դեպքում, ովքե՞ր են հյուսիսայինները. եթե կա հարավ, չի կարող չլինել հյուսիս,և եթե կա արևելք, չի կարող չլինել արևմուտք…

Տխմարություններ կամ գուցե բացառիկ արժեքավոր բաներ դուրս տալուց առաջ Քերոբյան Վահանը նախ պետք է մի հարցի պատասխանի, բայց անկեղծ՝ ինքն իրեն չի՞ խղճում, որ բերել-դրել են մի պոստի, որից ախր ոչինչ չի հասկանում: Եղբա՛յր, համարձակություն ձեռք բեր, գնա Նիկոլի մոտ ու պարտադրիր՝ քեզ հանգիստ թողնել. ախր էկոնոմիկան հեչ քո բան չի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել