Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բանջարեղենային ուտեստներն ամենաօգտակարն են։ Դրանց պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան, սակայն այսօր մի բաղադրատոմս ենք առաջարկում բադրիջանով, գազարով և բուլղարական պղպեղով, որը ոչ միայն համեղ է, այլև գունեղ և յուրահատուկ։

Բանջարեղենային թխուկ

Խմորի բաղադրիչներ

  • Կարագ – 150 գ
  • Ձու – 1 հատ
  • Ալյուր – 300 գ
  • Աղ – մի պտղունց

Միջուկի բաղադրիչները

  • Բադրիջան – 3 հատ
  • Գազար – 2-3 հատ
  • Բուլղարական պղպեղ – 2 հատ
  • Սերուցք – 350 մլ
  • Ձու – 5 հատ
  • Պանիր – 200 գ
  • Աղ, պղպեղ – ըստ ճաշակի

    Պատրաստման եղանակը

    1. Սկզբում անհրաժեշտ է պատրաստել խմորը։ Դրա համար հալեցրեք կարագը, ավելացրեք ձուն և աղ արեք։

    2. Այս խառնուրդին աստիճանաբար խառնեք ալյուրը և հունցեք խմորը, մինչև այն բավարար փափուկ դառնա։

    3. Ձևամանի մեջ, որի մեջ պատրաստելու եք թխուկը, անհրաժեշտ է կարագ քսել։

    4. Դրանից հետո խմորն այնպես տարածեք ձևամանի մեջ, որպեսզի ափսե ստացվի՝ 4-5 սմ կողեզրերով։

    5. Միջուկի համար բոլոր բանջարեղենները կտրատեք բարակ շերտերով, երկայնքով։ Դրա համար կարող եք բանջարեղեն մաքրելու դանակ օգտագործել։ Դրա օգնությամբ դուք բավական բարակ շերտեր կստանաք։

    6. Կտրատած բանջարեղենը դասավորեք խմորից պատրաստված ափսեի հերթականությամբ՝ ծայրերից դեպի մեջտեղը։

    7. Հիմա պատրաստում ենք սոուսը։ Հարում ենք 5 ձուն, սերուցքը, աղը և պղպեղը։ Այս խառնուրդին ավելացնում ենք քերած պանիրը և լցրեք բանջարեղենի վրա։

    8. Թխուկը ծածկեք փայլաթիթեղով և դրեք ջեռոցը։ Եփեք 1 ժամ 180 աստիճանի տակ։ Դրանից հետո հանեք փայլաթիթեղը և թողեք ուտեստը ջեռոցում ևս կես ժամ, մինչև ոսկեգույն կեղև ձևավորվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել