Panorama.am-ը գրում է.

ՀՀ  վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.1%-ով։

Այսպիսով, այս տարվա հունվարին շինարարության ոլորտում աճը կազմել է 22.1 տոկոս, առևտրաշրջանառությունն աճել է 19.3%-ով, ծառայությունների ծավալը՝  (առանց առևտրի) 15.6 տոկոսով, սպառողական գների ինդեքսը՝ 0.6%-ով:

Ըստ վիճակագրության՝ հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018թ-ի հունվարի համեմատ նվազել է 0,4%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝  28.7%-ով: էլեկտրաէներգիայի արտադրությունն էլ հունվարին նվազել է 26,3%-ով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել