Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան և դերասան Բրեդլի Կուպերը «Աստղը ծնվեց» ֆիլմի «Shallow» սաունդթրեյքի համար Հոլիվուդի գլխավոր մրցանակներից մեկին՝ «Օսկարի» արժանանալուց հետո մոտ ժամանակներս դժվար թե հայտնվեն խոշոր միջոցառումներին դուետով երգելու համար, գրում է Los Angeles Times պարբերականը:

««Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ Կուպերի և Գագայի միջև էմոցիոնալ մտերմություն էր նկատվում, որը պայմանավորված էր ոչ միայն ֆիլմում խաղացած նրանց կերպարներով, այլև ենթադրությունների տեղիք էր տալիս, որ դերասաններն իրական կյանքում նույնպես ռոմանտիկ զգացմունքներ ունեն միմյանց նկատմամբ»,- գրում է թերթը:

Bradley Cooper and Lady Gaga perform

The LA Times-ը գրում է, որ Գագայի և Կուպերի դուետը պետք է ուղևորվի շրջագայության «Shallow» կոմպոզիցիայով: Փետրվարին հայտնի դարձավ, որ Լեդի Գագան և Բրեդլի Կուպերը «Grammy»-ի են արժանացել որպես լավագույն փոփ դուետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեդի Գագան «Օսկարի» արարողության ժամանակ ցուցադրել է 30 մլն դոլար արժողությամբ ադամանդե մանյակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել