Ինձ հայտնի չէ՝ ովքեր են «Իմ քայլը» խմբակցությունից այն «շատերը», որոնք ըստ որոշ ԶԼՄ-ների տեղեկությունների կողմ են մարիխուանայի ապաքրեականացմանը, բայց ես էս թեմայով իմ անձնական կարծիքն ունեմ: Թեման դեռ շատ հում ա մեր հանրության համար, որպեսզի ժամանակավրեպ չհամարենք դրա ներառումը օրակարգ, լավագույն դեպքում, թերևս, միայն քննարկումային մակարդակով:
Իսկ քննարկումային մակարդակները, որտեղ հնարավոր է՝ ներառվեն տեսական բազմազան պատկերացումներ ընդհուպ մինչև հարյուրամյա կտրվածքով, եկեք դադարենք նույնսկանացնել այսօրեական գործառույթային օրակարգերի հետ: Միայն այդ տարբերակով կկարողանանք ազատ ու անկաշկանդ քննարկել ցանկացած խնդիր՝ առանց դրա օրակարգայնության ջատագով լինելու վտանգի:
Այսինքն այն, որ ես հնարավոր է ուզեմ քննարկել՝ իսկ լա՞վ բանաստեղծ է, արդյոք, Սևակը, բոլորովին չի նշանակում, որ ես ուզում եմ հանել նրան դպրոցական ծրագրից կամ ասենք հերքել նրա «Անլռելիում» նկարագրված պատմական իրողություննեը: