Միջազգային անվտանգային միջավայրը դարձել է բավական խոցելի: Վաշինգտոնը դուրս է գալիս ՄՓՀՀՊ-ից, Մոսկվան սպառնում է «Կինժալներով», «Ավանգարդներով», «Սարմատներով» խոցել այդ թվում ԱՄՆ ռազմական թիրախները: ՆԱՏՕ-ն իր հերթին նախատեսում է Սև ծովում անցկացնել մասշտաբային զորավարժություններ Ուկրաինայի մասնակցությամբ, ՆԱՏՕ հովանու ներքո, ոչ պակաս մասշտաբային զորավարժություններ նախատեսվում են նաև Վրաստանում: Մյուս կողմից՝ վերադառնում ենք «պատերի» կառուցման ժամանակաշրջանին․ ԱՄՆ-ն պատ է նախատեսում կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, Իսրայելը՝ Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով, Մադուրոն իր հերթին հայտարարեց, որ Վենեսուելան փակում է սահմանները: Եվրոպան քաղաքական ճգնաժամային իրավիճակում է հայտնվել Brexit-ով ու ֆրանսիական ցույցերով: Եթե այս ամենին հավելենք Սիրիան, ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-ՉԺՀ քաղաքական-առևտրատնտեսական դիմակայությունը (ցանկը շարունակելի է...), պատկերն իսկապես ռիսկային է, մտահոգիչ: Եվ ամենակարևորը՝ ունենք այս ամենը, քանի որ չեն գործում փոխվստահության մեխանիզմներ ասվածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: