Մոսկվայի Օստանկինոյի դատարանը օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ դատավճիռը։ Վերջինս 200 ժամ պարտադիր աշխատանքի է դատապարտվել դերասանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման համար՝ գրում է tass.ru-ն:

Բացի դրանից՝ դատարանը նաև պարտադրել է դերասանի նախկին կնոջը 200 հազար ռուբլի տուգանք վճարել։ Ավելի ուշ Ցիմբալյուկը բողոքարկել էր դատավճիռը։

Related image

«Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նկատմամբ դատավճիռը պետք է մնա անփոփոխ»,- որոշումը հնչեցրել է դատավորը:

Ինչպես նշվում է, դատավճիռն արդեն ուժի մեջ է մտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել