Այն հուշարձանի առաջին լուսանկարը, որն Արմեն Ջիգարխանյանի հարազատները ծրագրում են տեղադրել նրա գերեզմանին, համացանցում քննարկումների առիթ է տվել։
Լեգենդար արտիստի երկրպագուներն այն խիստ քննադատության են ենթարկել։ «Խայտառակություն», «Սարսափելի է»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի կայքում նշել են օգտատերերը։
Հուշարձանը ծրագրում են տեղարդել դերասանի մահվան տարելիցին՝ նոյեմբերի 14-ին ընդառաջ։ Հիմա արդեն պատրաստ է հիմքը։
Արմեն Բորիսովիչի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, հավանություն է տվել նախագծին։
Հիշեցնենք, որ ավլեի վաղ համացանցում հայտնված լուսանկարներից պարզ էր դարձել, որ հարազատները հուղարկավորությունից ընդամենը մի քանի ամիս անց աչքաթող են արել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի գերեզմանը։ Ինչու են մտերիմները դադարել խնամել գերեզմանը, դեռևս պարզ չէ։