«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։
...
2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը»։
2014 թվականին Սորոսից ստացված գրանտի թեման ԼԳԲՏ-ներն էին, 2017թ-ին ստացված գրանտը՝ Ապրիլյան պատերազմը...
Մնացած «գիտական քննարկումների» մասին կարող եք պատկերացում կազմել բերված մի քանի օրինակից։ Ի դեպ, «Բուն TV»-ն լայն հարթակ էր տրամադրել նաև վերջերս համացանցում մեծ աղմուկ հանած մի կատարյալ տխմարի՝ Տեր-Գաբրիելյանին, որի խոսքերը Արցախյան պատերազմի և հայերի մասին ոչ միայն աղերս չունեն տրամաբանության հետ, այլ նաև դուրս են բարոյականության սահմաններից։ Մի մարդ, որ արցախյան ինքնապաշտպանությունը, իսկ Բաքվի և Սումգայիթի ջարդերին հաջորդած ադրբեջանցիների տեղափոխությունը Հայաստանից անվանում է «հայկական բռնություն», իսկ ինքնապաշտպանության դրդված հայ մարդկանց գործողությունները՝ «սպանելու, փշրելու, գլուխը ցխելու մոլուցք»...
Կարճ ասած՝ սրանով խորանում է էն հարցը, թե արդյո՞ք Փաշինյանը պարտավորություններ ունի ԼԳԲՏ-ների հանդեպ... Կարծես թե, ոչ միայն նրանց հանդեպ...
Հիշեցնեմ, որ մյուս սորոսական փոխնախարարն է Արևիկ Անափիոսյանը՝ Կրթության նախարարությունից, իսկ ապազգային փոխնախարարների շարքին կարելի է դասել նաև Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Քրիստինա Ասատրյանին, որը ևս սերտ հարաբերությունների մեջ է ԼԳԲՏ-ների և թուրքական կազմակերպությունների հետ։ Այդ մասին նաև իր CV-ում է գրված։ Այսինքն՝ հերթական պետպաշտոնյան՝ էդ կուտոկից...
Ի՞նչ ասեմ, ժողովուրդ ջան։ Սրա՞նք պիտի որոշեն մեր երկրի ու ազգի ապագան, սրա՞նք, որոնց զզվանքն առ ամեն հայկականն ուղղակի կաթում է դեմքերից ու իրենց գործունեությունից։
Իրոք որ, «անաստված կինոթատրոն» է սա...