Aysor.am-ը գրում է.

Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Ռաջեշ Վասուդևանին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանին, տեղեկացնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից։ 

Շնորհավորելով Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի ընդունման առթիվ՝ հյուրերը վստահություն հայտնեցին, որ այն իրապես կարող է բազմաթի դրական փոփոխություններ բերել երկրի զարգացման գործընթացներում: Այնուհետև նրանք անդրադարձ կատարեցին Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանում իրականացրած և իրականացնելիք ծրագրերին ու ուղղություններին՝ շեշտելով, որ բանկը փոխգործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի, հասարակական կառույցների, միջազգային գործընկերների հետ: Այժմ էլ բանկը մշակում է Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թթ. ռազմավարությունը:

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ անդրադարձ կատարեց կառավարության կառուցվածքում իրականացվող փոփոխություններին, մասնավորապես շեշտեց, որ սփյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու և միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն իր առաջնահերթություններում ունենալու է Հայաստան-սփյուռք փոխաջակցության, համահայկական օրակարգի ձևավորման, հայրենադարձության և ինտեգրման, Հայաստանի շուրջ սփյուռքի ներուժի համախմբման հարցերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել