Միաժամանակ ուշագրավ է այն, որ իրեն ուղղված հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Արցախի հարցի շուրջ, համաձա՞յն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, Սինանյանը, շարադրելով սեփական կարծիքը, հայտարարել է, որ չի ուզում, որ այդպես լինի:
Կատարվածն ուշագրավ է նրանով, որ պրակտիկորեն առաջին անգամ պատերազմից հետո Նիկոլին մոտ կանգնած բարձրաստիճան պաշտոնյան բացահայտորեն իր անհամաձայնոթյունն է հայտնել Արցախի խնդրի արդբեջանանպաստ լուծման հետ: Սա՝առնվազն առաջին հայացքից: Հարցը, սակայն, այն է, թե Սինանյանը հարցին այդպես է պատասխանել այն պատճառով, որ իսկապե՞ս մտածում է այդպես, թե՞ ուղղակի նման պատասխան է տվել՝ խուսափելու լոսանջելեսհայերի ցասումից՝ չարժանանալու ասենք ինքնադատաստանի:
Առավել հավանական է թվում երկրորդ տարբերակը, քանի որ եթե իսկապես Սինանյանն Արցախը սիրեր, թուրքերի կամակարտարի չէր վերածվի՝ առաջ տանելով նրանց օրակարգը: Սինանյանը փորձել է ինչ-որ կերպ փրկել իրավիճակը և այդ իսկ պատճառով էլ տվել է սփյուռքահայերի համար ականջահաճո պատասխան:
Փաստն այն է, որ Սինանյան-Սփյուռք հարաբերություններն ի սկզբանե ձախողվել են և ձախողվել են ՀՀ իշխանությունների մեղքով: Մինչև Հայաստանում իշխանություն չփոխվի, հայրենիք-Սփյուռք հարաբերություններում ձնհալ տեղի չի ունենա: Համահայկական խնդիր է իշխանափոխության խնդիրը, որ պետք է լուծվի բոլոր հայերի համատեղ ջանքերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել