Վիգենն, իհարկե, լրիվ իր ոճի մեջ է և չի ցանկանում տեսնել այն մռայլ իրականութոնը, որը ստեղծվել է Հայասանում ու Սփյուռքում իրենց գործունեության պատճառով: Ներսում փթթող բողոքն ու հասարակության արդարացի ցասումը հետևանք են ընդդիմադիրների ապակառուցողական գործունեության: Սփյուքռում առկա դժգոհության ու տարակուսանքի հետևում նույնպես ընդդիմադիրներն են կանգնած: Կարճ ասած՝ ամեն ինչ հոյակապ է՝ բացի մի բանից՝ ընդդիմության գոյությունից ու գործունեությունից: Ա՛յ որ Վիգենն ընդդիմախոսներ չունենար, շրջապատված լիներ միայն իր մարդկային տիպին պատկանող անձնացով, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պրոբլեմ չէին ունենա:
Վիգենի հայտարարություններն, իհարկե, նոնսենսային են, սակայն ճշգրտորեն արտացոլում են այն վերաբերունքը, որ կա հայաստանյան քաղաքական վերնախավում Սփյուռքի հանդեպ: Եթե որևէ բան խանգարում է Էրդողանին ու Ալիևին, ապա ինչպե՞ս կարող է այդ որևէ բանը չխանգարել ՔՊ-ին ու անձամբ Վիգենին: Զարեհին պետք է պաչեին, դնեին գլխներին ու շնորհակալություն հայտնեին Սփյուռքը պառակտելու համար: Քանի որ չեն արել, Վիգենն արգելում է սփյուռքահայերին մուտք գործել Հայաստան:
Ոչինչ, հեռու չէ այն օրն, երբ արդեն վիգեններին կարգելվի շնչել Հայաստանի օդը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/333
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել