Հարկավոր է հասկանալ, թե որն է Վիգենի իրական փորացավը: Ինչպես անձամբ Վիգենը, այնպես էլ կոլելտիվ ՔՊ-ն, զբաղված են մեկ բանով ու կարևորում են բացառապես մեկ բան՝ Հայաստանը Թուրքիայի տակ գցելն ու մեզ թշնամու տակ մտցնելը: Հայտնի է, որ թուրքական իշխանությունները բազմաթիվ անգամ իրենց դժգոհությունն են հայտնել՝ Սփյուռքում գործող հայկական կառույցները հռչակելով՝ թշնամական: Պատճառը պարզ է. Անկարային դուր չի գալիս Ցեղասպանության հարցի շուրջ սփյուռքյան կառույցների հետևոկան աշխատանքը: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի նախապայմանն էլ թերևս Հայաստան-Սփյուռք կապերի խաթարումն է, խզումն ու Ցեղասպանության միջազգային ճանաչման պրոցեսին վերջ դնելը: Այդ մասին թուրքերը բացահայտորեն են հայտարարում՝ մատ թափ տալով Նիկոլի վրա:
Վիգենի անհանգստության պատճառն այն է, որ Միզրոյան Արոյի ԱԳՆ-ն դեռևս չի կարողանում լռեցնել Սփյուռքին, Ցեղասպանության թեման «ջրել», Սփյուռքին ևս ՔՊ-ացնել: Վիգենի կոչ-հորդորը հետևյալն է՝ մի բան արեք, որ Սփյուռքը ստվեր չգցի հայ-թուրքական հարաբերությունների վրա, որ արագ կարգավորվեն հարաբերությունները, որ հետո էլ ռուսական զորքն այստեղից դուրս գա-գնա:
Հայաստանի հետ պետք էլ չէ սինքրոն աշխատել, քանի որ Հայաստանն այսօր Նիկոլը բովանդակազրկել է, իսկ բովանդակազրկված Հայաստանը վտանգավոր է բոլոր նորմալ հայերի համար՝ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն դառնալ արյան վաճառականեր:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1801
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել