Փարիզի բարձրագույն դատարանը Google ընկերությանը ստիպել է UFC-Que Choisir սպառողների պաշտպանության ընկերության 30 հազար եվրոյի տուգանք վճարել տվյալների ապօրինի հավաքագրման համար՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:

Ինչպես նշվում է, 2014թ. ընկերությունը դատարանին խնդրել է ապօրինի ճանաչել Google-ի գաղտնիության քաղաքականության օգտագործման կանոններին վերաբերող 209 կետեր, որոնք առնչվում են օգտատերերի վերաբերյալ տեղեկատվությանը:

Այսպիսով, ֆրանսիական դատարանը բավարարել է UFC-Que Choisir-ի հայցը և պարտավորեցրել ընկերությանը վճարել 30 հազար եվրո տուգանք` որպես փոխհատուցում օգտատերերի հավաքական շահերին հասցրած բարոյական վնասի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել