Կարանտինն ու ինքնամեկուսացումը Google-ի աշխատակիցներին ստիպել են հետաքրքիր գաղափարներով հանդես գալ և իրենց ծրագիրն օգտատերեի համար առավել զվարճալի դարձնել։ Դա նրանց մոտ ստացվել է. այժմ աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր մարդիկ կարող են սեփկան բնակարաններից տեսնել վագրերի, ձիերի և անգամ ոսկե արծիվների։
Վիրտուալ կենդանաբանական այգին նոր կոնցեպտ է, որն օգտագործում է կենդանաբանական այգու գաղափարը վեբ-ֆորմատով։ Վիրտուալ այցելուները կարող են տեսնել կենդանիներին նրանց բնական միջավայրում։ Առաջին վիրտուալ կենդանաբանական այգին ստեղծել է Քևին Բոշերթը 1994 թ.։ Վերջինս իր կայքում պատմում էր կենդանիների և այն մասին, թե ինչպես է հարկավոր նրանց խնամել։
Ընկերությունն իր նոր կենդանաբանական այգու անոնսն արել է դեռ 2019թ., սակայն այժմ դրա կենդանիների թվաքանակն էականորեն աճել է և մեծացել է բազմազանությունը։ Ողջ 2020-ի ընթացքում ընկերությունը համալրել է կենդանիների ցանկը որոշ թանգարանների հնագետների հետ միասին, որպեսզի առկա լինեն նաև նախապատմական կենդանիների 3D մոդելներ։ Այժմ կարող եք տեսնել «կենդանի» դինոզավրերի և լսել դրանց ձայնը։
Ակտիվացնել վիրտուալ կենդանաբանական այգին հնարավոր է սովորական գուգլ-որոնման միջոցով. որևէ հավելված ներբեռնելու կարիք չկա։ Հարկավոր է որոնել որևէ կենդանու անուն և ընտրել «Տեսնել 3D» տարբերակը։ Բոլոր մոդելները կարծես իրական լինեն։ Երեխաների համար այս հարթակն առավել օգտակար է, քանի որ հնարավորություն է տալիս ոչ միայն կենդանիների նկարը տեսնել, այլև ընթերցել դրանց մասին։