Հայաստանում կազմակերպվել է ՀՀ ռազմավարական դաշնակից պետության դեմ հեղաշրջում կազմակերպելու սեմինար։ 5 հարց․

1․ Եթե այդպիսի բան չի եղել, ապա պետք է պահանջել հերքում ու ներողություն։ Հրապարակված լուսանկարները ու RT-ի հոդվածում զետեղված նյութը հաստատում է, որ եղել է։ Հղումն՝ այստեղ։

2․ Եթե այդպիսի բան եղել է, ապա որքանո՞վ է ՀՀ-ն հանդիսանում ռազմավարական ազնիվ դաշնակից, եթե նրա տարածքում իրականացնում են նմանատիպ միջոցառումներ։ Արդյո՞ք դիվանագիտական տեսանկյունից ազնիվ է նմանատիպ քայլերի իրականացումը մեր դաշնակիցների նկատմամբ՝ անվստահություն մթնոլորտ ստեղծելով ԵԱՏՄ երկրների և Հայաստանի միջև։

3․ Եթե այդպիսի միջոցառումներ եղել են (իսկ մենք գիտենք, որ եղել են), ու ՀՀ հատուկ ծառայությունները տեղյակ չեն, ապա որքանո՞վ են նրանք կոմպետենտ։ Արդյո՞ք, ասֆալտին փռելուց բացի, այլ, ավելի մտավոր գործունեության համար պիտանի են։

4․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հեղափոխությունն այլ ուժերի աջակցությամբ չի իրականացվել։ Չի բացառվում, որ ներկայիս նորաթուխ պաշտոնյաներից մի քանիսը մասնակցել են նմանատիպ սեմինարների (իսկ մենք գիտենք, որ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ու ԴԱՍԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿԱՐԴԱՑԵԼ)։ Եթե այդ հանգամանքը հաստատվել է, արդյոք չի՞ նշանակում, որ առնվազն կազմակերպչական ու փորձագիտական առումով ՀՀ-ում իշխանափոխության վրա ազդել է ԱՄՆ-ն և նրա կառույցների հետ փոխկապված ֆոնդերը։

5․ Իրոք, իշխանական «Իմ քայլը» դաշինքի ԱԺ պատգամավոր Միքայել Զոլյանը մասնակցել է սեմինարին, որտեղ առնվազն ՀՀ երկու ռազմավարական դաշնակից երկրներում իշխանափոխության մեթոդաբանություն է ներկայացվել, հայկական փորձն է փոխանակվել։ Արդյո՞ք սա ՀՀ իշխող կուսակցության դիրքորոշումն է։ Արդյո՞ք ՔՊ-ն մեկնաբանելու է իր պաշտոնյա ներկայացուցիչների սադրիչ գործողությունները։ Արդյո՞ք այդ միջոցառումների մասին, որին մասնակցել է շուրջ 150 արտասահմանյան հյուր, տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել