Ն. Փաշինյանի թիմը ստացել է ՀՀ քաղաքացիների ՔԱՂԱՔԱԿԱՆ աջակցությունը, ընդ որում՝ ստացել է քաղաքական գործունեության բոլոր հարթակներում՝ և՛ փողոցում, և՛ ընտրություններում: Քաղաքական աջակցության ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ հիմքը նախորդ իշխանություններից ազատվելն էր, մարդու ազատությունների և իրավունքների նկատմամբ պետության ուշադրության մեծացումը, քաղաքական ոլորտում սերնդափոխության և մտածողության փոփոխության իրականացումը և այլն:
Հիմա խնդիրը ՍՈՑԻԱԼԱԿԱՆ աջակցություն ունենալն է: Սոցիալական աջակցության ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ հիմքը ԲԱՐԵԿԵՑՈւԹՅՈւՆՆ է: Այստեղ է, որ ՀՀ իշխանությունը կարող է չունենալ նույն կայծակնային հաջողությունը և աջակցությունը, ինչ քաղաքական ռեֆորմների ժամանակ, որովհետև հայ հասարակությունը հիմնականում ԱՌՕՐԵԱԿԱՆ կյանքով ապրող մարդկանց հասարակություն է, իսկ առօրեականության գաղափարախոսությունը «այստեղ և հիմա» լավ ապրելու մեջ է:
Եթե իշխանությունը ճիշտ կողմնորոշվի և չկարողանա ապահովել հասարակության բարեկեցությունը, որը, բացի տնտեսական բարեկեցությունից, ներառում է նաև սոցիալական արդարություն և անվտանգություն, իրավունքների և ազատությունների պաշտպանություն, ապա չի ունենա սոցիալական աջակցություն:
Այդպես էր նախորդ իշխանությունների դեպքում. ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն (մյուսները քաղաքական կառույցներ չէին) ունեին հասարակության քաղաքական աջակցությունը (ազգային-պահպանողական գաղափարախոսության շնորհիվ), բայց սոցիալական աջակցություն չունեին, որովհետև բարեկեցություն ապահովելու բարդ խնդիրը չէին լուծում:
Կրկնել նախորդների սխալները նշանակում է գնալ նախորդների ճանապարհով, նշանակում է ունենալ նախորդների ճակատագիրը: