Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պատրաստվում է ի հակառակ սեփական խոստումների պահպանել սուպերվարչապետական համակարգը, այլեւ էլ ավելի կենտրոնացնել համապետական գործառույթները սեփական ձեռքերում: Նա փետրվարի 8-ին հայտարարել է, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում:
Չզարմանանք, եթե մյուս տարի էլ վերացվի, ասենք, արտգործնախարարությունը՝ կցվելով վարչապետի աշխատակազմին, ուր կստեղծվի արտաքին աշխարհի հետ վարչապետի հարաբերությունները համակարգող հատուկ հանձնակատարի պաշտոն:
Պետությունը - это Я ))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: