Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը:

«Խստորեն դատապարտում ենք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը, առ այն որ ապրիլի 24-ն այսպես կոչված Հայոց ցեղասպանության հիշատակի օր է նշվելու: Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին պնդումները քաղաքական սուտ է, որը ոչ մի իրավական հիմք չունի և հակասում է պատմական ճշմարտություններին»,- ասել է Էրդողանի խոսնակը:

Քալընը կրկին առաջ է քաշել պատմաբանների համատեղ հանձնաժողով հիմնելու Էրդողանի առաջարկությունները՝ դրանից հրաժարվողներին մեղադրելով պատմական դեպքերը շահարկելու փորձի մեջ:

Քալընը շեշտել է, որ հնարավորвуթյուն չեն տալու նրանց համար, ովքեր փորձում են անցյալը նենգափոխելով պատմությունից ոխ, ատելություն և թշնամություն բխեցնել:

Շարունակելով միտքը՝ Քալընն մասնավորապես ասել է. «Ոչ ոք չի կարող Թուրքիային մեղադրել նրա չկատարած հանցանքի մեջ և բիծ թողնել մեր պատմության վրա: Քննադատում ու մերժում ենք իր երկրում քաղաքական խնդիրներ ունեցող պրն. Մակրոնի կողմից իրավիճակը փրկելու նպատակով պատմական իրադարձությունները քաղաքական ապրանք դարձնելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել