Armenpress.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատասխանատուներից պահանջում է տարբեր օբյեկտների շինարարության ընթացքում ցուցաբերել լուջ մոտեցում և որակյալ աշխատանք:

«Պետք է շատ լուրջ մոտենանք: Պետք է դպրոցներում, և ընդհանրապես այլ օբյեկտների շինարարությունում, հատկապես պետբյուջեի միջոցներով արվող, իրականացվի որակական ամենաբարձր չափանիշներով: Մենք ընկալումը պետք փոխենք: Պարզ է չէ ինչումն է այդ ընկալումը, որովհետև շինարարությունն ամենաատկատատար ոլորտներից մեկն է, որտեղ կարելի է գաջը մի քիչ բարակ քսել, ցեմենտը մի քիչ քիչ լցնել, և այլն և այլն, որպեսզի այդտեղ այլ միջոցներ գեներացվեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Փաշինյանը: 

Վարչապետի խոսքով՝ այն, որ իրենք ասում են կոռուպցիայի դեմ պայքար, դա պետք է երևա կոնկրետ: «Դպրոցի շահառուն պետք է իր նոր դպրոցի շենքը տեսնի և նկատի, որ այդ համատեքստում բան է փոխվել, որովհետև փոխվել է աշխատանքի կատարման որակը: Որովհետև, եթե աշխատանքի կատարման որակը չի փոխվել,  վերնագրերն ու հայտարարությունները մարդկանց համար ի՞նչ նշանակություն ունեն»,- ասաց նա:       

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել