Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն օրեր առաջ է վերադարձել Սուրգուտից. մեկնել էր հայրիկին տեսնելու և նրա մասին տեսահոլովակ նկարահանելու, որի մանրամասներն էլ պատմել է BlogNews.am-ին:

«Երկու նոր տեսահոլովակ եմ նկարահանել, որոնցից մեկն էլ նվիրել եմ հայրիկիս։ Կոչվում է «Հայր իմ սիրելի»: Պատմություն է այն մասին, թե որքան հեռու ենք իրարից, բայց հեռավորությունը մեր ընկերությանը, մտերմությանը չի խանգարում: Տեսահոլովակում նկարահանվել է նաև հայրս։ Հիմա այն մոնտաժային փուլում է և շուտով պատրաստ կլինի»,- նշում է Անահիտը:

Երգչուհու կարծիքով՝ սա լավ հիշողություն կլինի իր և հայրիկի համար: Խոսքերի հեղինակը Մանե Հակոբյանն է, երաժշտությունը և գործիքավորումը Հայկոյինն են: 

Անահիտի խոսքով՝ ինքն ու հայրը շատ նման են բնավորությամբ. «Ինձ փոքր ժամանակ ասում էին՝ պապայի տղեն ա, դու տղա պետք է ծնվեիր: Իմ աշխատասիրությունը, նպատակասլաց լինելը, կարգապահությունը հայրիկից է եկել: Հայրս շատ ճիշտ մարդ է, պարտաճանաչ, մինչև հիմա Սուրգուտի համայնքի ղեկավարն է: Միշտ չէ, որ մենք լավ հարաբերությունների մեջ ենք եղել, բայց հիմա նա իմ ամենամոտիկ ընկերն է, ճիշտ խորհրդատուն է, և յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում զանգահարում եմ նրան»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել