Նախորդ տարի սեպտեմբերի 29-ին մահացել է ՀՀ Վաստակավոր արտիստ, երգիչ և երգահան Հայկոն։

Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում պատմել է նախորդող տարվա մասին, որոնք նա անցկացրել է որդու՝ Արմանի հետ միասին: 

«Մենք ունենք քո կարիքը: Այս օրն ամենավատն է օրացույցում: Ննջիր հանգիստ, մեր պահապան հրեշտակ»,- գրել է Անահիը՝ հրապարակելով Հայկոյի լուսանկարը «Վերև» երգի ներքո:

Անահիտը նաև պատմել է, որ նրան դժվար է եղել միայնակ մեծացնել որդուն:

«Մենք կոտրված էինք, մոլորված ու մերժված, բայց փորձում էինք ժպտալ: Մենք նայում էինք ծովին ու լսում քո երգերը: Ցերեկը ժպտալով՝ գիշերները լացում էինք: Միայն մենք գիտենք՝ ինչ դժվար տարի ենք ունեցել ու շարունակում ենք ունենալ: Մենք փորձել ենք աշխատել մեզ վրա՝ փորձելով տարբեր մեթոդներ, որոնք կօգնեն դուրս գալ իրավիճակից: Հաճախել ենք հոգեբանների մոտ, փորձել առաջ շարժվել, քանի որ իրավունք չունեի թուլանալ: Արմանը նայում էր աչքերիս՝ փորձելով նրանց մեջ սփոփանք գտնել, իսկ իմ աչքերը պետք է փայլեին ու լիքը լինեին վստահությամբ: Այսօր մենք դարձանք ավելի ուժեղ՝ Աստծո օգնությամբ: Թող ոչ մի զավակ չանցնի այն ամենի միջով, ինչով անցավ իմ որդին, քանի որ ոչինչ այլևս չի լինի առաջվանը, ամեն բան կլինի այլ կերպ: Հույս ունեմ՝ իմ ու Արմանի մոտ ամեն բան լավ կլինի, կարևորը չկորցնել հավատը»,- գրել է Անահիտը: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել