168.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ՀՀ երկրորդ նախագահը ելույթ էր ունեցել դատարանում և մանրամասն ներկայացրել 2008 թվականի փետրվարի 23-ի այն իրավիճակը, որը եղել էր մայրաքաղաքում։

Նախորդ դատական նիստի ընթացքում Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրել էր իր առարկությունները, իսկ այսօր դատարանը կլսի Դատախազության բերած առարկությունները։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը բավարարել էր ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն մերժել էր պաշտպանների՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու  վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը:

Որոշումը Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։

Զվարթ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել