Հաճախ մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակներում, որտեղ անգամ շաոլինյան հոգևորականը չի կարողանա պահպանել իր հանգստությունը և հավասարակշռությունը։ Թեև ամեն ինչ մոռանալու համար կախարդական միջոց չկա, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք ցանկանում է գտնել այնպիսի միջոց, որը կկարողանա վերականգնել հոգևոր հարմոնիան։

Հոգևոր հավասարակշռություն կորցնելը շատ հեշտ է։ Ինչ-որ մեկն ասում կամ անում է որևէ տհաճ բան, դուք ներքաշվում եք վիճաբանության մեջ, ձեզ վիրավորում են և այլն։ Թվում է, թե մանրուք է, սակայն հոգևոր հավասարակշռությունը խախտվում է։ Դուք ձեզ անպաշտպան և նյարդային եք զգում։

Հոգևոր հավասարակշռությունը շատ նուրբ և փխրուն երևույթ է։  Մի փոքր ցնցումն անգամ կարող է խախտել այն։ Եվ այդ ժամանակ մեկ անհաջողությանը կհետևեն մյուսները, ինչի արդյունքում կարող է տուժել ձեր առողջությունը, հատկապես եթե այդ անհաջողությունն անսպասելի էր, ինչպես թիկունքից հարվածը։ Կարծես ինչ-որ մեկը հրում է ձեզ, և դուք կորցնում եք ձեր հավասարակշռությունն ու սկսում ընկնել։ Դեռևս չեք ընկել, բայց ուր որ է կընկնեք։

Հատկապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ դուք հակված եք կենտրոնանալու վատի վրա և երկար ժամանակ տանջվել տեղի ունեցածի համար։ Եթե մտահոգությունը տևում է 3 ժամից ավել, ապա դա վտանգավոր է առողջության համար։ Նավաբեկության և դժբախտ պատահարների ժամանակ մարդիկ զոհվում են հատկապես առաջին 3 ժամվա ընթացքում։ Նրանք զոհվում են սթրեսի պատճառով, քանի որ կորցնում են հոգևոր հավասարակշռությունը։

Իհարկե, դուք չեք կործանվի, սակայն շատ արագ հնարավոր է վերականգնել հոգևոր հավասարակշռությունը։ Կապիկները վեճից կամ կռվից հետո փնտրում են մեկին, ում կարելի է գրկել։ Նրանք փնտրում են մեկին, ում կարելի է սիրել, և ճիշտ են անում։ Կռվի ժամանակ օրգանիզմ են ներթափանցում վնասակար հորմոններ։ Նրանց պետք է «մարել» լավ հորմոններով, սիրո և երջանկության հորմոններով։

Ինչ-որ մեկին գրկելը պարտադիր չէ, սակայն կարելի է անմիջապես որևէ լավ բան անել ուրշների համար, կերակրել շանը կամ կատվին, հաճելի խոսքեր ասել գործընկերոջը կամ հարազատին, մի խոսքով՝ բարի շփում սկսել․ ահա թե ինչ է հարկավոր անել։ Եվ օրգանիզմն անմիջապես «լավ» հորմոններ կարտադրի։ Հոգևոր հավասարակշռությունը կվերադառնա, և «հրելու» հետևանքները կանհետանան։ Այն չի վնասի ձեր առողջությանը։ Ավելին՝ դուք ավելի արագ կմոռանաք տհաճ պատահարի մասին։ Այն կանհետանա ձեր հիշողությունից և չի վերածվի տանջահար անող մտածմունքի, այնպես որ, 3 ժամվա ընթացքում պետք է վերականգնել հոգևոր հավասարակշռությունը, ոչ թե բողոքների և պատմությունների, այլ այսպիսի «բարի» միջոցով։ Լավ արարքներով և խոսքերով հնարավոր է ամբողջովին վերացնել տհաճ երևույթի հետևանքները, պահպանել առողջությունը և ուժերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել