Armenpress.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 31-ին ժամը 14:00-ին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացված վերաքննիչ բողոքը քննվում է դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել